Եկեք համագործակցենք
Ուս ուսի որ տանք, բարությանը զարկ կտանք
Ձեր ընկերության կողմից տրամադրված օգնությունը ոչ միայն կարող է կրկնապատկել IMAST-ով ստեղծված աջակցությունը, այլ նաև ձեր ընկերության սոցիալական պատասխանատվության դիրքերը։
Աջակցության մեխանիզմներ
Ինչու IMAST-ով
Միայն ստուգված բարեգործական կազմակերպություններ
Յուրաքանչյուր բարեգործական կազմակերպություն անցնում է անկախ իրավական և ֆինանսական ստուգում, իսկ ավարտին հասած դրամահավաքների համար ներկայացվում են ֆինանսական հաշվետվություններ։
Բրենդի տեսանելիություն
Ձեր ընկերության կատարած բարությունն աննկատ չի մնա․ չէ՞ որ դրական նորությունները պետք է իմանան բոլորը։ Ընկերությունը կներկայացվի հավելվածում, սոցիալական հարթակներում և գովազդներում։
Բարձր ԿՍՊ դիրք
IMAST հավելվածն ունի նվիրատուների մեծ համայնք և բարձր վստահության մակարդակ, ինչը դրական ազդեցություն կունենա նաև շուկայում ձեր ընկերության դիրքերի վրա։
PR և երկկողմանի զարգացում
Համատեղ արշավները և դրանց արդյունքում ստեղծված պատմությունները կդառնան ընկերության բարձր սոցիալական պատասխանատվության ապացույց և զարկ կտան դրական փոփոխությունների։
Մեր գործընկերները
Նրանք արդեն զարկ են տվել բարությանը

Տարեկան 45,000 դոլար ուղղում է տարբեր բնույթի դրամահավաքներին՝ նվիրատվությունների կրկնապատկման մեխանիզմով։

Բանկի աշխատակիցները կատարեցին սահմանամերձ գյուղերում ապրող 100 երեխայի ամառային երազանքը։

5 000 000 դրամ ուղղվել է արյան բարորակ հիվանդություններ ունեցող երեխաների երկարատև բուժմանը։

Ավարտին են հասցվել HFC հիմնադրամի բոլոր 10 ակտիվ դրամահավաքները։

Ամսական պարբերական աջակցություն, որն ուղղվում է նպատակին շատ մոտ դրամահավաքներն ավարտին հասցնելուն։
Nairi Insurance$1 000-ի աջակցությունն ուղղվել է զոհված հայորդիների 60 երեխաների ամանորյա նվերի ձեռքբերմանը։
YoHealth5 000 000 000 քայլ վերածվեցին նվիրատվության, որի արդյունքում 4 նախագիծ ավարտվեց հաջողությամբ։

Կրկնապատկվեց VMF հիմնադրամի անվանական կրթաթոշակին արժանացած 6 աշակերտների դրամահավաքներին ուղղված աջակցությունը։

Կրկնապատկեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի դրամահավաքներից մեկը, որի արդյունքում քաղցկեղի դեմ պայքարող 10 երեխա ստացավ կենսական բուժում։