Միայն IMAST-ի նվիրատուների համար · հրավերով
IMAST Club
Պատահական հանդիպումներ ոչ պատահական մարդկանց հետ
IMAST Club-ը նվիրատուների փակ համայնք է, որի նպատակն է ստեղծել ամուր կապեր նույն արժեքներն ու հետաքրքրությունները կիսող նվիրատուների միջև։ Ամեն շաբաթ կստանաք նոր անհատի հետ ծանոթանալու հրավեր։
Նրանք տարբեր են, սակայն բարությունը միավորել է բոլորին
Միայն նվիրատուներ
Համայնքի անդամ կարող են դառնալ միայն նվիրատուները, որոնց հայտերը դիտարկվում են մարդկանց կողմից։
Նեթվորքինգ՝ ռոմանտիկ ծանոթության փոխարեն
Չի բացառվում, որ այստեղ կհանդիպեք ձեր երկրորդ կեսին, սակայն հիշեք՝ հանդիպումների նպատակը նեթվորքինգն ու փորձի փոխանակումն է։
Պետք չէ փնտրել, որ գտնեք
Ամեն շաբաթ դուք կստանաք հրավեր նոր զրուցակցից։ Զրուցակիցներն առաջարկվում են ինքնաշխատ կերպով։
Ինչպես է աշխատում
- 1
Հրավեր
IMAST Club-ին միանալու հրավերը ստանում եք էլ. փոստին։
- 2
Հայտադիմում
Անցնում եք Telegram և լրացնում եք հայտադիմումը։
- 3
Ստուգում
Ձեր հայտը դիտարկվում է մեր աշխատակիցների կողմից։
- 4
Հանդիպում
Ամեն երկուշաբթի ստանում եք նոր զրուցակցի հետ ծանոթանալու առաջարկ, որոշում եք վայրն ու ժամը և հանդիպում։
- 5
Կարծիք
Հանդիպումից հետո կարող եք կիսվել ձեր տպավորություններով։
Հանդիպման նպատակները տարբեր են
Նեթվորքինգ
Գտնել մենթոր
Դառնալ մենթոր
Գտնել ընկերներ
Փորձի փոխանակում
Կարիերայի հնարավորություններ
Գտնել գործընկեր
Ամեն ինչ ձեր սրտով
Ձեր ձևաչափը
Հանդիպում սուրճի սեղանի շուրջ, այգում զբոսնելիս կամ տեսազանգով։
Ձեր տեմպը
Էքստրավերտ եք, թե ինտրովերտ․ հանդիպումների հաճախականությունը կախված է ձեր ցանկությունից։
Ձեր ընտրությունը
Ձեր որոշմամբ կարող եք բաց թողնել հանդիպումները։
Ձեր գաղտնիությունը
Ձեր անձնական տվյալները գաղտնի են պահվում։
Մարդկանց մարդիկ են պետք
IMAST Club-ը բաց է միայն IMAST-ի նվիրատուների համար։ Հրավերներն ուղարկում ենք աստիճանաբար՝ ձեր IMAST հաշվի էլ. փոստին։
Դեռ նվիրատու չե՞ք Եկեք սկսենք սկզբից