Իրավաբանական ստուգում
- Կազմակերպության իրավաբանական կարգավիճակը
- Գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը
- Գործունեության թափանցիկությունը
- Ներգրավվածությունը դատական վեճերում, բարի համբավը
Ստուգման մեթոդոլոգիա
Նախքան IMAST հավելվածում դրամահավաքներ մեկնարկենլը, յուրաքանչյուր բարեգործական կազմակերպություն անցնում է անկախ իրավական և ֆինանսական ստուգում
Մենք համագործակցում ենք անկախ պրոֆեսիոնալ իրավաբանների ու ֆինանսիստների հետ, որոնք բարեգործական կազմակերպություններին տալիս են բարի համբավի և վստահելիության գնահատական։
Մասնագետներն ուսումնասիրում են կազմակերպությունների իրավական կարգավիճակը, զեկույցները, տարեկան հաշվետվությունները և սոցիալական հաշիվները՝ բացառելու խաբեության կամ խարդախության հավանականությունը։
Փաստաթղթերի հայցում և տեղեկատվության ինքնուրույն հավաքագրում, հավաքագրված փաստաթղթերի ուսումնասիրություն, կարծիքի տրամադրում։
Փուլ 1
Առաջին փուլում կազմակերպությունից պահանջվում են ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ մասնագետները հավաքում են բաց աղբյուրներում հասանելի տեղեկությունները։
Հայցվող փաստաթղթերը
Բավարար փաստաթղթերի և տեղեկատվության առկայության դեպքում միայն սկսվում է երկրորդ փուլը։
Փուլ 2
Մեր մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են տրամադրված բոլոր փաստաթղթերը՝ կանոնադրությունը, հարկային և ֆինանսական հաշվետվությունները, աուդիտորական եզրակացությունները և դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը։ Բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները բաժանվում են ըստ ռիսկայնության։
Ինչ ենք ստուգում փաստաթղթերից բացի
Փուլ 3
Ուսումնասիրության արդյունքում մասնագետները կարծիք են տրամադրում հայտնաբերված թերությունների վերաբերյալ, և ձևավորվում է համագործակցության ռիսկայնության աստիճանը։ Իմաստը որոշում է կայացնում կախված այդ աստիճանից։
Յուրաքանչյուր կազմակերպություն ստանում է ռիսկայնության աստիճան
Ցածր ռիսկ
Համագործակցությունը սկսվում է, իսկ մասնագետներն ընթացքում կարող են տրամադրել առաջարկություններ հետագա զարգացման համար։
Միջին ռիսկ
Մասնագետներն առաջարկում են թերությունների վերացման տարբերակներ, համագործակցությունը դիտարկվում է հետադարձ կապից հետո։
Բարձր ռիսկ
Կազմակերպությունը չի հաղթահարում ստուգումը, և նրա մուտքը հարթակ չի թույլատրվում։
Ձեր վստահությունը մեր հարթակի նկատմամբ մեր ամենաբարձր առաջնահերթությունն է։ Ստուգման գործընթացի վերաբերյալ ցանկացած հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ։