

ԶԱՐԿ կրթական հիմնադրամ
ԶԱՐԿ կրթական ծրագիրն օգնում է 10–17 տարեկան դեռահասների ձեռք բերել կենսական հմտություններ, ինքնակազմակերպման կարողություն և թիմային գործելու հմտություն։
- հանգանակված
- $4,255
- նախագիծ
- 6
- Անցել է իրավական և ֆինանսական ստուգում
- Ստուգված է IMAST-ի կողմից
Հիմնադրամի մասին
Մեր մասին
ԶԱՐԿ-ը կրթական ծրագիր է՝ 10–17 տարեկանների համար։
Ծրագրի առաքելությունն է կրթել հոգով և մարմնով ուժեղ սերունդ։
Առաքելություն
ԶԱՐԿ-ը դեռահասներին սովորեցնում է կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ինքնակազմակերպվել, որոշումներ կայացնել, պատասխանատվություն վերցնել կայացրած որոշումների համար։ Ծրագիրը նաև ի հայտ է բերում առաջնորդական հատկանիշներ սաների մոտ և սերմանում է թիմային գործելու մշակույթ։
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակներում սաները կոփվում են ֆիզիկապես և հոգեպես, սովորում են կենսական հմտություններ, առողջ ապրելակերպ, ձևավորում են բնավորության ուժեղ գծեր, ուժեղանում են հոգով, մտքով և մարմնով։
ԶԱՐԿ կրթական ծրագիրն ունի որակավորման 4 աստիճան, որոնք սաները ստանում են՝ հանձնելով հստակ չափորոշիչներով մշակված տարեկան քննություններ։
Ծրագիրը ներառում է հետևյալ առարկայական դասընթացները․
Ինքնապաշտպանություն
Գոյատևում
Առաջին բուժօգնություն
Ազգային պար
Հայրենաճանաչություն և այլն։
Նախագծեր

Դարձեք Գոռի հովանավորը, զարկ տվեք ապագա սերնդի հզորացմանը
Ավարտված$813
$813-ից

Դարձեք Անիի հովանավորը, զարկ տվեք ապագա սերնդի հզորացմանը
Ավարտված$820
$813-ից

Դարձի՜ր Սոնայի հովանավորը, ԶԱՐԿ տու՜ր կրթությանը
Ավարտված$815
$813-ից

Դարձի՜ր Արշալույսի հովանավորը, ԶԱՐԿ տու՜ր կրթությանը
Ավարտված$813
$813-ից

Դարձեք Ռուդիկի հովանավորը, զարկ տվեք ապագա սերնդի հզորացմանը
Ավարտված$814
$814-ից

Դարձեք Սյուզիի հովանավորը, զարկ տվեք ապագա սերնդի հզորացմանը
Օգնել$180
$813-ից
Այս պահին ակտիվ դրամահավաքներ չկան․ ուսումնասիրեք ավարտվածները։