

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամ
Հիմնադրամն աջակցում է Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանը՝ նպաստելով մասնագետների կրթությանը, ոլորտի ինստիտուցիոնալ կայացմանը և առողջապահական համակարգում կլինիկական դեղագետների դերի ամրապնդմանը։
- հանգանակված
- $14,899
- նախագիծ
- 24
- Անցել է իրավական և ֆինանսական ստուգում
- Ստուգված է IMAST-ի կողմից
Հիմնադրամի մասին
Մեր մասին
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ արցախյան երկրորդ պատերազմում զոհված Վահե Մելիքսաթյանի հիշատակը վառ պահելու նպատակով։ Նա եղել է ականավոր կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, և հայրենասեր քաղաքացի: Հիմնադրամը նպատակ ունի իր մասնագիտական գաղափարներն ու նպատակներն իրականություն դարձնել Հայաստանում։
Մեր առաքելությունն ու տեսլականը
Մեր առաքելությունն է զարգացնել դեղագիտությունը, հատկապես կլինիկական դեղագիտությունը Հայաստանի Հանրապետությունում։
Մեր տեսլականում կլինիկական դեղագիտությունը Հայաստանի առողջապահական համակարգի անբաժանելի մաս է, իսկ կլինիկական դեղագետները՝ հիվանդների բարեկեցության նախադրյալներ ստեղծողներն են:
Մենք նաև ունենք հստակ պատկերացում, ըստ որի առողջապահական և պետական ապառատի համագործակցության արդյունքում կարող ենք օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք կխթանեն կլինիկական դեղագետների ինտեգրմանը հիվանդանոցներում և առողջապահական այլ հաստատություններում:
Նաև վստահ ենք որ կլինիկական դեղագետների համար շարունակական կրթական դասընթացները կդառնան հավաստագրված ոչ դիպլոմային դասընթացներ, որոնք առաջարկվում են մրցութային հիմունքներով:
Մեր նախագծերը
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամում ծրագրերը ուղղված են Հայաստանի առողջապահական համակարգում հիմնարար փոփոխություններ կատարելուն՝ կլինիկական դեղագետների դերը ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելով։
Մենք նաև առաջարկում ենք.
- Դասընթացներ ապագա կլինիկական դեղագետների, ինչպես նաև բժիշկների և բուժքույրերի համար
- Կրթաթոշակներ այն ուսանողներին, որոնք իրենց պատկերացնում են կլինիկական դեղագիտության ոլորտում
- Ամենամսյա խրախուսական կրթաթոշակներ՝ Վանաձորի, Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 դպրոցում սովորող լավագույն աշակերտների համար
Նախագծեր

Աջակցեք Աննային ճարտարապետ դառնալու իր ճանապարհին
Ավարտված$667
$667-ից

Խրախուսեք Միլենային ամսական կրթաթոշակով
Ավարտված$677
$667-ից

Ապահովե՛ք Դավիթին խրախուսական կրթաթոշակով
Ավարտված$668
$667-ից

Աջակցե՛ք Սամվելին գրավելու նոր կրթական բարձունքներ
Ավարտված$668
$667-ից

Խրախուսենք Գոհարի շարունակական առաջադիմությունը
Ավարտված$702
$694-ից

Խրախուսե՛ք Մանեին ամսական կրթաթոշակով
Ավարտված$640
$640-ից

Խրախուսե՛ք ապագա պատմաբանին՝ հասնելու նոր բարձունքների
Ավարտված$640
$640-ից

Խրախուսենք Մերուժանի կրթական հաջողությունները
Ավարտված$694
$694-ից

Ապահովեք Յանային գերազանցության կրթաթոշակով
Ավարտված$667
$667-ից

Խրախուսիր Կարինային ամսական կրթաթոշակով
Ավարտված$420
$420-ից

Աջակցեք Նատալիին՝ իրավագետ դառնալու իր ճանապարհին
Ավարտված$667
$667-ից

Խրախուսե՛ք Մարթային գրավել նոր կրթական բարձունքներ
Ավարտված$640
$640-ից

Խրախուսի՛ր Նելլիին ամսական կրթաթոշակով
Ավարտված$420
$420-ից

Խրախուսի՛ր Վահրամին ամսական կրթաթոշակով
Ավարտված$420
$420-ից

Խրախուսի՛ր Միային ամսական կրթաթոշակով
Ավարտված$420
$420-ից

Խրախուսեք ապագա բժիշկ Գրիգորիին կրթաթոշակով
Ավարտված$667
$667-ից

Խրախուսենք Լիլիթի կրթական առաջադիմությունը
Ավարտված$694
$694-ից

Խրախուսենք Յուրայի կրթական առաջադիմությունը
Ավարտված$694
$694-ից

Աջակցե՛ք մեր ապագա գրաֆիկ դիզայներին
Ավարտված$640
$640-ից

Աջակցե՛ք Արենին ճարտարապետ դառնալու ճանապարհին
Ավարտված$640
$640-ից

Խրախուսենք Մերիի կրթական հաջողությունները
Ավարտված$694
$694-ից

Օգնե՛ք Դավիթին իրականացնել իր երազանքները և հասնել հաջողության
Ավարտված$640
$640-ից

Հովանավորե՛ք Սարգիսի վազքի կիլոմետրերն ու շարունակեք Վահեի երազանքը
Օգնել$700
$42,195-ից

Խրախուսի՛ր երիտասարդ հայրենասերներին կրթաթոշակով
Ավարտված$520
$840-ից
Այս պահին ակտիվ դրամահավաքներ չկան․ ուսումնասիրեք ավարտվածները։