

Ազգային առաջնորդության ինստիտուտ
Կազմակերպությունն օգնում է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց բացահայտել իրենց ներուժը և ամրապնդել ինքնավստահությունը։
- հանգանակված
- $11,246
- նախագիծ
- 5
- Անցել է իրավական և ֆինանսական ստուգում
- Ստուգված է IMAST-ի կողմից
Հիմնադրամի մասին
Մեր մասին
Ազգային առաջնորդության ինստիտուտ (ԱԱԻ) գիտամշակութային հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Երևանում։ 2015 թ․-ից սկսած ԱԱԻ-ն իրականացնում է «Մարտահրավեր» հնգօրյա ճամբարային ծրագիր հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այն սկիզբ է առել 2014 թ․-ին Ռիգայում նմանատիպ ճամբարի մասնակցությունից հետո։
Ծրագրի նպատակն է մասնակիցներին օգնել բացահայտել իրենց իրական ներուժը, բարձրացնել ինքնագնահատականը, ինչպես նաև հաղթահարել շփման բարդույթները հասարակության հետ։
Ծրագիրը ներառում է երեք հիմնական ուղղություններ՝ ֆիզիկական, սոցիալական և հոգևոր։ Օրակարգում ներառված են ֆիզիոթերապևտի ծառայություն, հոգեբանի խորհրդատվություն, սոցիալական թեմաների քննարկում, հոգևորականի հետ զրույց, թիմի անդամների հետ զարգացնող, մրցույթային ինտերակտիվ խաղեր և ձեռքի ստեղծագործական աշխատանք։ Այս ամենի գագաթնակետն է մասնակիցներին նետված անակնկալ մարտահրավերը՝ հաղթահարել արտասովոր փորձություն, որը առաջին հայացքից անհնարին է թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Թիրախային խումբ են համարվում 18 տարեկանից բարձր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք։
Արդյունքներ
Ծրագրի իրականացման 9 տարիների ընթացքում մասնակցության հնարավորություն է ունեցել ավելի քան 90 մասնակից, որոնցից ոմանք հետագայում ներգրավվել են ծրագրում կամ ԱԱԻ ՀԿ-ում որպես կամավորներ, օգնականներ կամ թիմի անդամներ։
Նախագծեր

Օգնե՛նք Գոհարին հաղթահարել ֆիզիկական սահմանափակումներն ու բացահայտել իր կարողությունները
Ավարտված$2,998
$2,998-ից

Օգնե՛նք Անահիտին հաղթահարել հաշմանդամության սահմանափակումները
Ավարտված$2,250
$2,250-ից

Օգնե՛նք Աշոտին հաղթահարել սահմանափակումներն ու բացահայտել իր հնարավորությունները
Ավարտված$1,500
$1,500-ից

Օգնեք Գարիկին հաղթահարել սահմանափակումներն ու բացահայտել իր հնարավորությունները
Ավարտված$2,998
$2,998-ից

Օգնե՛նք Տիգրանին հաղթահարել մեկուսացումն ու բացահայտել իր հնարավորությունները
Ավարտված$1,500
$1,500-ից
Այս պահին ակտիվ դրամահավաքներ չկան․ ուսումնասիրեք ավարտվածները։