

Մայրի Հկ
«Մայրի» մշակութային կենտրոնն աջակցում է հատուկ կարիքներով երեխաների և երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ օգնելով նրանց զարգացնել ստեղծագործական, մասնագիտական և անձնային հմտություններ ներառական միջավայրում։
- հանգանակված
- $16,726
- նախագիծ
- 9
- Անցել է իրավական և ֆինանսական ստուգում
- Ստուգված է IMAST-ի կողմից
Հիմնադրամի մասին
Մեր մասին
«Մայրի»-ն մշակութային կենտրոն է, որը նախատեսված է հատուկ կարիքներով երիտասարդների և երեխաների սոցիալական ինտեգրման համար: Կենտրոնում գործում են հետևյալ արհեստանոցները՝ փայտամշակման, խեցեգործության, նկարչության, կարի, խոհանոցային աշխատանքի, մոմի պատրաստման: Հետագայում կգործի նաև գորգագործության արհեստանոցը: Բացի այդ, հարկ եղած դեպքում իրականացվում է նաև թերապևտիկ աշխատանք, ինչպես նաև երաժշտության (երգ/երաժշտական գործիքների ուսուցում), պարի, թատրոնի և այլ դասընթացներ:
MAYRI-ն ներառական հաստատություն է, որը բաց է բոլոր երեխաների համար: Մենք նախաձեռնում ենք բաց մշակութային նախագծեր, որոնք տարբեր մասնագետների հնարավորություն են տալիս իրացնել իրենց ներուժը՝ աշխատելով խնդիրներ ունեցող և չունեցող անձանց հետ:
Առաքելություն
Ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում յուրաքանչյուր հատուկ կարիք ունեցող անձ կկարողանա արտահայտել իր անհատականությունը՝ հաղթահարելով զարգացման խոչընդոտները:
Նպատակներ և արժեքներ
Մեր բոլոր գործողություններն ուղղված են ինտեգրատիվ կրթության կարևորության մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անհատ արժանի է հարգանքի և ճանաչման:
Մեր նախագծերը.
Ներառական կրթություն. արդյունավետ մեթոդների և մոտեցումների մշակում և ներդրում։
Բուժական մանկավարժություն. անհատական դասընթացներ և զարգացման ծրագրեր դպրոցական ուսումնական գործընթացում չինտեգրված երեխաների հետ:
Սոցիալ-ինտեգրման կենտրոն. հատուկ կարիքներ ունեցող երիտասարդներին տրամադրել մասնագիտական հմտություններ՝ հասարակության մեջ իրենց տեղը գտնելու համար:
Մասնագիտական կրթություն և վերապատրաստում բուժական մանկավարժների հետ. մեր անձնակազմի մասնագիտական մակարդակի շարունակական բարելավում։
Աշխատանք ծնողների հետ. ակտիվ փոխազդեցություն և համագործակցություն ծնողների հետ:
Նախագծեր

Աջակցե՛ք Դավիթի սոցիալական ինտեգրմանն ու զարգացմանը
Ավարտված$667
$567-ից

Ստեղծեք Դավիթի համար կրթական հնարավորություններ
Ավարտված$2,020
$2,018-ից

Թաթուլն ունի երկարատև վերականգնողական թերապիաների կարիք
Ավարտված$3,015
$3,015-ից

Օգնի՛ր Դավիթին ինտեգրվել հասարակությունում
Ավարտված$1,372
$1,372-ից

Վահագն ունի երկարատև վերականգնողական թերապիաների կարիք
Ավարտված$3,300
$3,300-ից

Օգնի՛ր Բենին խոսել
Ավարտված$1,614
$1,614-ից

Օգնեք Արմենին գտնել ընկերներ «Մայրի»-ում
Ավարտված$912
$912-ից

Նպաստե՛ք հատուկ կարիքներ ունեցող երեխաների զարգացմանը
Ավարտված$2,108
$2,108-ից

Ապահովեք Կարենին հնգամսյա թերապիաներով
Ավարտված$1,718
$1,718-ից
Այս պահին ակտիվ դրամահավաքներ չկան․ ուսումնասիրեք ավարտվածները։