

«Կաթիլ» բարեգործական հիմնադրամ
«Կաթիլ» բարեգործական հիմնադրամն աջակցում է շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին՝ օգնելով նրանց ստանալ անհրաժեշտ բուժպարագաներ, մասնագիտական խնամք և հոգեբանական աջակցություն։
- հանգանակված
- $16,359
- նախագիծ
- 8
- Անցել է իրավական և ֆինանսական ստուգում
- Ստուգված է IMAST-ի կողմից
Հիմնադրամի մասին
Մեր մասին
«Կաթիլ» բարեգործական հիմնադրամը ղեկավարում է Կարինե Մխիթարյանը, ով 2011թ.-ից իրականացնում է Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանն ուղղված բարեգործական ծրագրեր:
Մեր տեսլականը
Նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը և ուժեղացմանը, Հայաստանի բնակչության կյանքի որակի բարելավմանը
Առողջապահական, սոցիալական, տնտեսական, իրավական և գիտակրթական ոլորտներում մասնագետների պատրաստմանը և վերաորակավորմանը։
Մեր ծրագրերը
Ամառային ճամբար
Յուրաքանչյուր տարի Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող 35 երեխա մասնակցում են միշաբաթյա ճամբարի՝ բուժանձնակազմի հսկողությամբ, հատուկ սննդակարգով, ուսուցողական հատուկ ծրագրով:
Բուժպարագաների տրամադրում
Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող երեխաներից ավելի կարիքավորներին (համաձայն հաստատված չափորոշիչների) տրամադրում ենք գլյուկոմետրի թեստ-երիզներ, ծակիչներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ:
Հոգեբանական աջակցություն
Տրամադրվում է խմբային և անհատական աջակցություն թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին կամ մոտ հարազատներին:
Նախագծեր

Ապահովեք Վարդուհուն շաքարաչափով
Ավարտված$1,849
$1,830-ից

Էդգարն ունի մեր շտապ օգնության կարիքը
Ավարտված$3,250
$3,250-ից

Լիան ունի շաքարաչափի կարիք 🩸 Օգնեք նրան շաքարային դիաբետի դեմ պայքարում
Ավարտված$1,830
$1,830-ից

Օգնեք Ժաննային պայքարել շաքարային դիաբետի դեմ
Ավարտված$650
$650-ից

Օգնեք երկու քույրերին շաքարային դիաբետի դեմ պայքարում
Ավարտված$1,830
$1,830-ից

Դարձեք Մարինայի և շաքարային դիաբետ ունեցող 35 երեխայի ճամբարի հովանավորը
Ավարտված$2,544
$2,544-ից

Էդգարը կրկին ունի մեր աջակցության կարիքը․ անհրաժեշտ են մեմբրանային պլազմաֆերեզի սեանսներ
Ավարտված$1,945
$1,945-ից

Աջակցեք շաքարային դիաբետի դեմ պայքարող ապագա մայրերին
Օգնել$2,461
$3,071-ից
Այս պահին ակտիվ դրամահավաքներ չկան․ ուսումնասիրեք ավարտվածները։