Բոլոր հիմնադրամները
«Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ)

«Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ)

ՀԿ-ն ստեղծում է կրթական ու զարգացման հնարավորություններ մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար՝ խթանելով նրանց առաջնորդությունն ու համայնքային ակտիվությունը։

հանգանակված
$0
նախագիծ
0
Անցել է իրավական և ֆինանսական ստուգում
Ստուգված է IMAST-ի կողմից

Հիմնադրամի մասին

Մեր մասին

«Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որն արդեն 7 տարի աշխատում է Հայաստանի մարզերի երեխաների և երիտասարդների կրթության, զարգացման ու հզորացման ուղղությամբ։

Այս տարիների ընթացքում կազմակերպությունն աշխատել է շուրջ 2500+ երեխաների և երիտասարդների հետ՝ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից, ինչպես նաև ներգրավել է ավելի քան 230 փորձառու մենթորների Հայաստանից և Սփյուռքից։

ՄԵՄ ՀԿ-ն առաջնորդվում է «Մենքը Եսից Մեծ» կարգախոսով։

Մեր առաքելությունը

ՄԵՄ-ի առաքելությունն է խթանել մարզերի հզորացումը՝ ձևավորելով առաջադեմ և ապակենտրոն երիտասարդ առաջնորդների ցանց։

Կազմակերպությունը մարզաբնակ երեխաներին և երիտասարդներին տալիս է անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կապեր ու ռեսուրսներ, որպեսզի նրանք կարողանան զարգանալ իրենց համայնքներում, ստեղծել նոր հնարավորություններ և իրականացնել համայնքային, մարզային ու համակարգային փոփոխություններ։

Մեր ծրագրեր

ՄԵՄ-ի ծրագրերը ներառում են ոչ ֆորմալ կրթություն, մարզային ակտիվություններ, կարիերայի հնարավորություններ և համայնքային նախագծեր։ Երիտասարդները զարգացնում են թվային ու փափուկ հմտությունները, մասնակցում մասնագիտական դասընթացների, վեբինարների, կրթական ճամբարների, ֆորումների, մարզայցերի և արշավների։

Կազմակերպությունը արդեն 5 տարի հավաքագրում և մարզերի ակտիվ ու տաղանդավոր երիտասարդներին է տրամադրում համակարգչային տեխնիկա՝ ինքնակրթվելու, մասնագիտական հմտություններ զարգացնելու և աշխատելու համար։ Այս ընթացքում տրամադրվել է ավելի քան 450 միավոր համակարգչային տեխնիկա, իսկ շահառուների շուրջ 70%-ը հետագայում անցել է հեռավար կամ մարզում աշխատանքի՝ շարունակելով ապրել և ստեղծել իր համայնքում։

ՄԵՄ ՀԿ-ի կարևոր ծրագրերից է նաև «MEM Առաջնորդական ակադեմիան»՝ մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար նախատեսված 12-ամսյա հիբրիդային կրթական ծրագիր։ Այն օգնում է զարգացնել առաջնորդական, թվային և մեդիագրագիտության հմտությունները, 21-րդ դարի կարողությունները, արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունն ու ամուր արժեհամակարգը։

Ակադեմիան արդեն ունեցել է 4 սերունդ, ավելի քան 90 շահառու և 23 շրջանավարտ։