

4090 Բարեգործական հիմնադրամ
Հիմնադրամն աջակցում է հայրենիքի պաշտպաններին՝ օգնելով նրանց ստանալ կրթություն, մասնագիտական վերապատրաստում և աշխատանքի նոր հնարավորություններ Հայաստանում արժանապատիվ ապագա կառուցելու համար։
- հանգանակված
- $4,890
- նախագիծ
- 3
- Անցել է իրավական և ֆինանսական ստուգում
- Ստուգված է IMAST-ի կողմից
Հիմնադրամի մասին
Մեր մասին
«4090 Բարեգործական» հիմնադրամը հիմնադրվել է 2021 թվականին՝ բարձրացնելու մեր հայրենիքի պաշտպանների կյանքի որակը՝ կրթության միջոցով։ Մենք հավատում ենք, որ կրթական հնարավորությունները և կրթության հասանելիությունը կաջակցի մեր հայորդիներին կերտել նրանց արժանապատիվ ապագան իրենց իսկ հայրենիքում՝ Հայաստանում։
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է ստեղծել կրթության և հետագա մասնագիտական զարգացման լավագույն հնարավորությունները հայենիքի պաշտպանների համար։
Մեր ծրագրերը
- Կրթաթոշակները պատերազմի մասնակից մեր հայորդիներին՝ աջակցելու նրանց բարձրագույն կրթություն ստանալու հարցում
- Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, որոնք կզարգացնեն հայորդիների հմտությունները՝ նրանց առաջ բացելով աշխատանքային նորանոր դռներ
- Աջակցություն աշխատանք փնտրելու և գտնելու գործում
- Մենթորություն և աջակցության ծրագրեր
Հրմնական նախագծերից զատ, հիմանդրամը նաև կազմակերպում է մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են վետերանների խնդիրների իրազեկմանը և նշում նրանց ձեռքբերումները: Միջոցառումները ներառում են՝ գիտաժողովներ, աշխատաժողովներ և համերգներ:
«4090 Բարեգործական» հիմնադրամը պարտավորվում է օգնել հայրենիքի պաշտպաններին բացահայտել իրենց ողջ ներուժը և կառուցել պայծառ ապագա իրենց և իրենց ընտանիքների համար:
Նախագծեր

Աջակցի՛ր հայրենիքի պաշտպաններին՝ բժիշկներ դառնալու ճանապարհին
Ավարտված$540
$540-ից

Աջակցեք փրկարար Արսենին կրթավճարով
Ավարտված$2,175
$2,175-ից

Ապահովի՛ր հայրենիքի պաշտպանին կրթավճարով
Ավարտված$2,175
$2,175-ից
Այս պահին ակտիվ դրամահավաքներ չկան․ ուսումնասիրեք ավարտվածները։