Ծանոթացեք Կամիլային՝ ֆուտբոլ սիրող, երգեցիկ ձայնով ու պայծառ ժպիտով 9-ամյա աղջնակին, ովճանաչում է աշխարհի բոլոր հայտնի ֆուտբոլիստներին։ Նրա երազանքն էր ազատ խաղալ, վազելընկերների հետ՝ առանց ցավի, առանց սահմանափակումների։
Բայց Կամիլայի ճանապարհին կանգնած էր ախոնդրոպլազիան՝ հազվագյուտ գենետիկ հիվանդություն, որնազդում է ոսկրային կառուցվածքի վրա՝ պատճառ դառնալով ֆիզիկական և հոգեբանականբարդությունների։ Իրեն սպասում էր կարևոր վիրահատություն Սանկտ Պետերբուրգի բժշկականկենտրոնում՝ Իլիզարովի սարքի տեղադրման նպատակով, որը պետք է բարելավեր նրա շարժունակությունըև կյանքի ընդհանուր որակը։
Հենց այդ պահին հայտնվեցիք դուք՝ մեր IMAST համայնքը։
Ձեր աջակցության և Հայորդի հիմնադրամի շնորհիվ Կամիլան կարողացավ անցնել այս կարևորվիրահատությունը։ Նրա երկու ուսերին հաջողությամբ տեղադրվեցին Իլիզարովի սարքերը։ Հենց այսօգնությունն էր, որ հնարավորություն տվեց Կամիլային մոտենալ մանկության լիարժեք վայելքին։ Բայց Կամիլայի երազանքների ճանապարհը դեռ շարունակվում էր: Նրա տարեդարձներից մեկը դարձավ իսկապես անմոռանալի. նա ստացավ մի հրաշալի նվեր՝ շնորհավորանք հենց Հենրիխ Մխիթարյանից։ Դուք ստեղծեցիք մի հավերժական հիշողություն փոքրիկի կյանքում։
Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցեց՝ բարությունը ուժ ունի։ Միասին մենք ոչ միայն աջակցեցինքբժշկական միջամտությանն, այլև վերականգնեցինք երեխայի վստահությունը ապագայի հանդեպ։
Շնորհակալություն բոլորին, ովքեր դարձան այս մեծ հաղթանակի մի մասը։ Ձեր մասնակցությունը, վստահեցնում ենք, դեռ շատ երազանքների է թևեր տալու, և դուք կարող եք լինել հաջորդ հերոսիպատմության սկիզբը։