Էրիկը յուրահատուկ երեխա է։ Իր կյանքի առաջին իսկ օրերից նա ժպտում էր աշխարհին, բայց ծնունդից քիչ անց նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ․․․
Էրիկը դեռ չէր ծնվել, երբ կյանքը նրան առաջին և ամենածանր փորձությունն առաջադրեց՝ նա կորցրեց իր հայրիկին, ով պայթյունի հետևանքով… Այդ նույն ընթացքում շրջափակումը, անվերջ սթրեսը և թերսնումը հասցրել էին իրենց բացասական ազդեցությունը՝ Էրիկի մայրիկի հղիության վրա։
Այս պայմաններում ծնված Էրիկը լույս աշխարհ եկավ առողջական խնդիրներով։ Նրա մայրը, ով օրեր առաջ կորցրել էր իր կյանքի ամենաթանկ մարդուն, գտնվում էր ծանր հոգեբանական վիճակում։ Բայց, չնայած բոլոր դժվարություններին, նա պայքարեց՝ իր փոքրիկին լիարժեք կյանքի շանս տալու համար։

Ինչպես արդեն հասկացանք, փոքրիկ Էրիկի կյանքի առաջին օրերը լցված էին մարտահրավերներով։ Բժշկական հետազոտությունները ցույց տվեցին, որ նա ունի շլություն և զարգացման հապաղում։ Նրա ապագան կախված էր անհապաղ բուժումից, սակայն ընտանիքը գտնվում էր ծանր ֆինանսական իրավիճակում, և անհրաժեշտ բուժօգնությունը նրանց ուժերից վեր էր։
Հույսը կինեզոթերապիայի կուրսերն էին, որոնք կարող էին օգնել Էրիկին՝ ամրապնդելու իր փոքրիկ, բայց այնքան ուժեղ մարմինը։ Բարեբախտաբար, «Հայորդի» հիմնադրամը փոքրիկի հետ էր նրա ծնված օրվանից, պատրաստ ձեռք մեկնելու ու անհրաժեշտ աջակցությունը տրամադրելու։
Հենց այս կարևոր պահին IMAST և «Հայորդի» համայնքները կանգնեցին Էրիկի և նրա մոր կողքին։ Միացյալուժերով մենք օգնեցինք Էրիկին անցնել կենսական նշանակություն ունեցող բուժմանը, որը, թեև ռեռընթացքում է, բայց արդեն դրական ազդեցություն է ունեցել Էրիկի առողջության վրա։
Այսօր նա շարունակում է բուժումը՝ արդեն ձեր աջակցությամբ։ Ձեր օգնությունը ոչ միայն փոխում է առանձին անհատների կյանքեր, այլև իր դրական պտուղներն է տալիս մեր ամբողջ հասարակության համար։
Այս պատմությունը ցույց տվեց, որ միասին մենք կարող ենք անել անհնարինը, իրականոոթյուն դարձնել ամենահամարձակ, ամենանվիրական երազանքները։
Մեր Էրիկը անդադար հաղթանակներ է գրանցում, և դա մեր բոլորի հաղթանակն է։