Երբ ամեն ինչ փլվում է մի պահում, մնում է միայն հույսը։
Նարինեի ընտանիքը պատերազմի հետևանքներն զգաց ամենավատ ձևով։ Ամուսինն ու ամուսնու եղբայրը, վերադառնալով պատերազմի դաշտից, շտապեցին բենզին գտնելու, սակայն այդ քայլը նրանց կյանքարժեցավ։ Ժամեր անց լսվեց ուժգին պայթյուն…
Այդ պայթյունը դարձավ 2 կանանց անվերջ փնտրտուքների սկիզբը։ Նարինեն հղիության ծանր շրջանում, փոքրիկ երեխայի և ամուսնու եղբոր կնոջ հետ փնտրոըմ էր ամուսնուն և նրա եղբորը։ Սակայն ամենացավալին այն էր, որ չկար պատասխան՝ ի՞նչ եղան տղամարդիկ…
Միայն ամիսներ անց ԴՆԹ անալիզները հաստատեցին ամենասարսափելին․ երկուսն էլ զոհվել էին պայթյունի պահին:
Չնայած կանանց վշտին՝ կյանքը շարունակվեց։ Նարինեն լույս աշխարհ բերեց իր երկրորդ բալիկին՝ փոքրիկ Էմիլիային, որը մեծանում էր մի տանը, որը միայն ժամանակավոր կացարան էր հանդիսանում։ Ընտանիքն ստիպված էր տեղափոխվել նոր բնակարան, որտեղ չկային երեխաների համար տարրական պայմաններ՝ մահճակալներ, ներքնակներ, պահարաններ։
Այս պատմությունը կայծակնային արագությամբ միավորեց հարյուրավոր մարդկանց։
IMAST համայնքի և Հայորդի հիմնադրամի միասնական ուժերի շնորհիվ ամիսներ տևած լռությունից հետո Նարինեի տանը առաջին անգամ հնչեց անկեղծ ուրախության ծիծաղը։ Ընդամենը մի քանի օրում հավաքվեց $733։ Այդ գումարով գնվեց կահույք և անհրաժեշտ պարագաներ՝ երեխաների համար։
Նարինեի պատմությունը հիշեցնում է մեզ, որ աջակցությունը միայն նյութական չէ․ այն ցանկություն է, որը մեղմացնում է ցավը, հույսն է, որ վերակենդանացնում է ապագան։
Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով հավատաց, արձագանքեց ու օգնեց։ Նարինեի ընտանիքի հաղթանակը՝ նույնիսկ այս ամենափոքրիկը, մեր բոլորի հաղթանակն է։